30934 դիտում
15:53 05-04-2016
SHAMSHYAN.com-ի հրապարակմանն արձագանքել է Գագիկ Բեգլարյանը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն արձագանքել է այսօր հրապարակված «Գագիկ Շամշյանի խնդրանքը՝ ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին. այս ձևով օգնենք վիրավոր զինվորներին» հրապարակմանը, որում ասված է.
«Մամուլում այսօր մտահոգություն է հայտնվել Երևանից Ստեփանակերտ տանող ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում առկա վիճակի առնչությամբ, որը Արցախից Երևան վիրավորներ տեղափոխող շտապօգնության մեքենաների համար վթարների պատճառ է դառնում։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ պակաս մտահոգ չէ նշված ճանապարհահատվածի վիճակով, սակայն ձյան և մերկասառույցի պայմաններում հնարավոր չէր իրականացնել վերանորոգման և փոսալցման աշխատանքներ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հանձնարարությամբ նախարարության պաշտոնատար անձինք և ճանապարհաշինարարները տեղում արտակարգ ռեժիմով իրականացնում են հնարավոր բոլոր աշխատանքները՝ խցանումներ թույլ չտալու և երթևեկության ավտանգությունն ապահովելու համար։
Նախարարությունն արդեն իսկ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ եղանակային պայմանների փոքր-ինչ բարելավման դեպքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում փոսալցման աշխատանքներն անմիջապես սկսելու համար։
Տեղեկացնենք նաև, որ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհը, որի մի մասն է կազմում Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը, ընդգրկված է ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության ապահովման 2016թ. ծրագրում»։
Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/05/81550/]հայտնել [/url]էր, որ այս օրերին ծանրաբեռնված վիճակ է նաև Երևան-Ստեփանակերտ ավտոճանապարհին՝ մեզ հայտնի պատճառներով: Գորիս-Սիսիան ավտոճապարհի մարդաբոյ փոսերը պատճառ են դառնում վթարների՝ Արցախից Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենաների վարորդների համար: Եթե նախկինում նշված ճանապարհահատվածն անցնում էին մի քանի րոպեում, ապա հիմա շտապօգնության մեքենաները վիրավորներին ռեանիմոբիլով տեղափոխում են 1,5 ժամվա ընթացքում: Խնդրում ենք Կապի և Տրանսպորտի նախարարությանը, որպեսզի գոնե այդ հատվածում կատարվեն ճանապարհի փոսալցման աշխատանքներ, որպեսզի շտապօգնության մեքենաները կարողանան օպերատիվորեն վիրավորներին հասցնել հիվանդանոց:
Նմանատիպ նյութեր
8974 դիտում
11:12 02-10-2015
SHAMSHYAN.com-ի հրապարակմանն արձագանքում է «Մարիաննա» կաթնամթերք արտադրող ընկերությունը. ֆոտոռեպորտաժ
1141 դիտում
16:45 04-09-2015
Նավթը էժանանում է ԱՄՆ-ի աշխատանքի շուկայի տվյալների հրապարակմանն ընդառաջ
4570 դիտում
17:46 15-05-2014
ԳՆ ՍԱՊԾ-ն արձագանքել է ապխտած հավի մեջ ճիճուների առկայության մասին SHAMSHYAN.com-ի հրապարակմանը