211652_close_icon
views-count1907 դիտում article-date 17:19 02-10-2015

Խոսեպ Գվարդիոլա. Մենք պատրաստ ենք Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպմանը

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպմանը: «Մենք պատրաստ ենք: Մեր ձեռքի տակ 15 կամ 16 խաղացող կա: Վիդալը մարզվել է: Չեմ կարող ասել, թե արդյոք կխաղա Ռոբեն, նա ապաքինման վերջին փուլում է, բայց նա դեռ մեր հետ չի մարզվել: Չեմ կարծում, որ նա կխաղա: Մեր խաղում տարբերակները մեծանում են, երբ կան Կոմանը, Գյոտցեն կամ Կոստան: Կենտրոնում ազատ գոտիներ ավելի շատ են մնում», ասել է Գվարդիոլան: Հիշեցնենք, որ «Բավարիա»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին:

Նմանատիպ նյութեր