211652_close_icon
views-count2199 դիտում article-date 13:31 21-05-2016

Խոսեպ Գվարդիոլա. «Բորուսիայի» հետ հանդիպումը յուրահատուկ է

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ Գերմանիայի Գավաթի եզրափակիչ խաղին: «Ես հպարտանում են թիմի կայուն մրցելույթներով: Դա չափազանց բարդ է, բայց «Բավարիան» այդ հարցում լավն է: Մենք Բեռլինում ենք, որպեսզի հաղթենք: Իհարկե, սա յուրահատուկ խաղ է: Սա եզրափակիչ է: Երկու տարի առաջ ես նկատեցի, թե այստեղ ինչ հրաշալի մթնոլորտ է: Պարզապես խելահեղություն: Կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ խաղացողներին դրա համար», ասել է Գվարդիոլան: Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա մայիսի 21-ին, Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում` Երևանի ժամանակով 22։00-ին։

Նմանատիպ նյութեր