211652_close_icon
views-count1643 դիտում article-date 19:45 03-10-2015

Ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրողներին վտարել են Քիշինևից

Ռուսական НТВ հեռուստաընկերության նկարահանող խմբին Քիշինևի օդանավակայանում բռնել են ու վտարել երկրից, տեղեկացնում է հեռուստաընկերությունը: Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Сегодня» ծրագրի շրջանակներում նկարահանումներ կատարելու համար լրագրողները մեկնել են Մոլդովա, սակայն օդանավակայանում սահմանային ոստիկանությունը բռնել է նրանց: «Հարցումից հետո նրանց հետ են ուղարկել երկրից՝ ֆորմալ պատճառաբանությամբ այն մասին, որ Մոլդովայի Հրատարակության նախարարության թույլտվությունը բացակայում է: НТВ-ի նկարահանող խումբն արդեն վերադարձել է Մոսկվա», -ասված է հաղորդագրության մեջ: Քիշինևում այս օրերին բողոքի մեծ ակցիաներ են անցկացվում, որի մասնակիցները պահանջում են պետության ղեկավարների հրաժարականները:

Նմանատիպ նյութեր