211652_close_icon
views-count952 դիտում article-date 14:59 04-10-2015

Սիրիայի ճգնաժամն անհնար է լուծել միայն ռազմական ճանապարհով. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ճգնաժամը Սիրիայում հնարավոր չէ լուծել միայն ռազմական միջամտությամբ և կարծիք է հայտնել քաղաքական մեթոդների ու բանակցությունների անհրաժեշտության մասին: Նա հավելել է, որ քաղաքական լուծում գտնելու մեջ մեծ դեր կարող են ունենալ Գերմանիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Սաուդիան Արաբիան, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան: [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/04/66652/]Նշենք[/url], որ Ռուսական ռազմական ինքնաթիռները շարունակում են կետային հարվածներ հասցնել Սիրիայում: Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության` վերջին մեկ օրում ռուսական Су-34 և Су-24М ինքնաթիռները Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 9 օբյեկտներ են խոցել: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է Սիրիայում Ռուսաստանի գործողությունները:

Նմանատիպ նյութեր