211652_close_icon
views-count1166 դիտում article-date 16:48 04-10-2015

Երևանի տոնին ընդառաջ ստեղծվեց «Երևան՝ արևի քաղաք» դիմանկարը

Երևանի հիմնադրման 2797 ամյակին ընդառաջ առաջին անգամ երիտասարդների մասնակցությամբ, կաթեցման տեխնոլոգիայով ստեղծվեց քաղաքամայր Երևանի դիմանկարը, որը Երիտասարդական ակումբների 5-րդ համաժողովի մասնակիցներն անվանեցին «Երևան՝ արևի քաղաք»: Հոկտեմբերի 2-ից 4-ը Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կազմակերպեց Երիտասարդական ակումբների 5-րդ համաժողովը, որին մասնակցեցին Հայաստանի տարբեր մարզերից, Ջավախքից և Արցախից ընտրված ավելի քան 100 կազմակերպության ու երիտասարդական ակումբի ներկայացուցիչ: Համաժողովի նպատակն է զարգացնել երիտասարդական ակումբային շարժումը Հայաստանում՝ նպաստելով երիտասարդական ակումբների ու կենտրոնների համախմբմանն ու տարածմանը: Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը կարևորելով եռօրյա համաժողովը նշեց, որ այն եզակի հարթակներից է, որտեղ պարբերաբար երիտասարդական հիմնախնդիրները վեր են հանվում, առաջարկվում են լուծումներ, մշակվում ծրագրեր, որոնք կարող են բարելավել համագործակցությունը պետության և երիտասարդության միջև: «Երիտասարդական ակումբների դաշնությունը, լինելով Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը, նաև երիտասարդությանն ամենամոտ կանգնած կառույցն է: Մենք պարբերաբար անդրադառնում ենք երիտասարդների կարիքներին և առաջարկում իրական ծրագրեր՝ բարձրացնելու հասարակական կյանքում և տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներում երիտասարդության ներգրավվածության աստիճանը»: Համաժողովի շրջանակում երիտասարդ առաջնորդներն հանդիպեցին երիտասարդությանն աջակցող տարբեր կազմակերպությունների, կառույցների և գերատեսչությունների ներկայացուցիչների, որտեղ ծանոթացած հետաքրքիր ծրագրերի, նախաձեռնությունների. ձևավորվեց համագործակցային մթնոլորտ: Համաժողովի վերջին օրը մասնակիցներն այցելեցին Ստեփանավան, որն այս տարի ճանաչվել է երիտասարդական մայրաքաղաք: Տեղի ունեցան մի շարք հանդիպումներ տեղի հասարակական կառույցների, տեղական իշխանության ներկայացուցիչների հետ: Երիտասարդությունն համատեղ երիտասարդական բացօթյա ուղերձ-միջոցառում իրականացրեցին: Երիտասարդական ակումբների 5-րդ համաժողովի արդյունքում կհրապարակվի նաև Հայաստանում գործող ակումբների և կազմակերպությունների մասին երկլեզու տեղեկագիրք, որն էլ ավելի կնպաստի տարբեր մարզերի կառույցների համագործակցությանը, միջազգային կապերի հաստատմանը:

Նմանատիպ նյութեր