1236 դիտում
18:47 04-10-2015
Սիրիական կոնֆլիկտը լուծելն անհնար է, եթե կան երկրներ, որոնք պաշտպանում են ահաբեկչությունը. Բաշար Ասադ
Սիրիական հակամարտության լուծումն անհնարին է, քանի դեռ մի շարք երկրներ պաշտպանում են ահաբեկչությունը, աջակցում ահաբեկչական խմբավորումներին: Այդ մասին այսօր հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Պաշտոնական Դամասկոսը կպաշտպանի քաղաքական ցանկացած գործողություն երկրում ահաբեկչության դեմ պայքարի հարցում», -հայտարարել է Սիրիայի նախագահը: Նա նաև հայտարարել է, որ Դամասկոսի համագործակցությունը Ռուսաստանի, Իրանի ու Իրաքի հետ ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանը փրկվի ոչնչացումից: Նրա խոսքով, Իսլամական պետության դեմ ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայի պայքարի արդյունքում Մերձավոր Արևելքում ահաբեկիչ գրոհայինների թիվը միայն ավելանում էր:
Նշենք, որ Ռուսաստանը, Իրանը, Իրաքը և Սիրիան ավելի վաղ հայտարարել էին Բաղդադում ինֆորմացիոն ընդհանուր կենտրոնի ստեղծման մասին, որը կհամակարգեր ԻՊ-ի դեմ պայքարը: Միաժամանակ, ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիան ավելի քան մեկ տարի է, ինչ ԻՊ-ի դեմ պայքար է մղում, բայց անարդյունք:
Նմանատիպ նյութեր
2156 դիտում
16:14 16-02-2017
Հալեպի ազատագրումը սիրիական պատերազմի վերջը չէ. Բաշար Ասադ
1505 դիտում
10:32 01-10-2014
Ահաբեկչության ստեղծմանը մասնակից երկրները չեն կարող պայքարել դրա դեմ. Բաշար Ասադ
1523 դիտում
13:32 27-03-2015
Սիրիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ ուղիղ երկխոսություն սկսել. Բաշար Ասադ
Այս բաժնից
1117 դիտում
23:26 09-01-2025
ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկը՝ հայաստանյան օրինագծի մասին
1003 դիտում
21:57 09-01-2025
Էլ Սալվադորում երկրաշարժ է տեղի ունեցել
952 դիտում
21:09 09-01-2025
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում