211652_close_icon
views-count47420 դիտում article-date 12:25 05-10-2015

Հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի դատավճիռը հրապարակվեց. նա ազատազրկվեց 1 տարով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող «Քանաքեռցի Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի դատավճիռը: Դատավոր Մ. Մակյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց դատավճիռը, որով Ա. Ղազարյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Մեղադրող դատախազը Ա. Ղազարյանի համար որպես պատիժ պահանջել էր 1 տարի և 6 ամիս ազատազրկում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր