829 դիտում
12:35 05-10-2015
Սիրելի՛ ուսուցիչներ, Դուք սովորեցնում եք երկիր սիրել ու պետություն կառուցել. Գալուստ Սահակյան
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.
«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ:
Այն հիշեցում չէ որեւէ մասնագիտության կամ աշխատանքի մասին, որովհետեւ ոչ թե սոսկ մասնագիտական, այլ էությամբ համամարդկային տոն է: Այն պետական տոնացույցի անդրադարձն է մարդկային մի տեսակի, ով ոչ թե աշխատում է դպրոցում, այլեւ ինքն էլ դպրոց է, ով ոչ միայն դասավանդում է, այլ նաեւ դաստիարակում, ոչ միայն կրթում է ու գիտելիք տալիս, այլեւ տարիներ շարունակ ուրվագծում կյանքի ճանապարհային այն քարտեզը, որը դառնում է առաջին հիմնավոր ուղեցույցը մեր կյանքում:
Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր մասնակցությամբ է գրվում հայրենիքի ու ժողովրդի, ինչպես նաեւ յուրաքանչյուր անհատի կյանքի պատմությունը: Դուք ձեւավորում եք թե՛ հաղթանակի ակունքը, թե՛ նրա արդյունքը, սովորեցնում երկիր սիրել ու պետություն կառուցել, քաղաքացի դառնալ ու զինվոր լինել, դպրոցը որպես տուն ընկալել, ընտանիքը՝ որպես հայրենիք եւ նվիրվել ու սիրել նրանց հավասարապես, պաշտպանել ու պահպանել նույն անկեղծությամբ:
Այդ դասերի շնորհիվ հարատեւում է մեր ժողովուրդը, շարունակվում մեր երկրի չընդհատվող ընթացքը դեպի ավելի բարեկեցիկ ապագա, որի ե՛ւ հիմքը, ե՛ւ պատերը, ե՛ւ տանիքը կրկին կառուցվում են ձեր անմիջական մասնակցությամբ:
Մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:
Նմանատիպ նյութեր
8377 դիտում
18:31 18-10-2020
Արծրուն Հովհաննիսյան. Հեշտ է սիրել Տիգրան Մեծին, ավելի դժվար է հասկանալ ու սիրել Աշոտ Երկաթին
11329 դիտում
09:22 25-03-2020
Սիրելի ուսուցիչներ, մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին կարևոր խոսակցության անհրաժեշտություն կա․ Արայիկ Հարությունյան
Այս բաժնից
1345 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
964 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը