211652_close_icon
views-count2972 դիտում article-date 15:47 05-10-2015

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, Հոկտեմբերի 27-ի մասին ֆիլմ նկարահանելո՞ւ է, թե՞ ոչ. ովքեր եւ ինչպես են իրենց սխալ պահել այդ օրը, որ ցանկանում է նրանց «մերկացնել»

Թեեւ տեղեկություններ են տարածվել, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, այժմ նաեւ սցենարիստ Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, պատրաստվում է Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ֆիլմ նկարել, բայց իրականում նա նման մտադրություն չունի։ Սակայն կան շատ լուրջ հիշողություններ, որոնց մասին պատրաստվում է նա խոսել։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հակոբ Հակոբյանը։ «Ֆիլմ չեմ էլ ցանկացել նկարել։ Պարզապես այդ օրը դահլիճում գտնվող մարդիկ կային, որ իրենց անարժան են պահել, ոչ ճիշտ եւ հասարակությունը պետք է այդ մասին իմանա։ Թե ով ինչ ձեւով է իրեն պահել, ֆիլմի միջոցով՝ չէ, բայց մի օր կկիսվեմ իմ հիշողություններով, բայց ոչ այսօր»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր