5940 դիտում
12:23 06-04-2016
Ալիևն առաջին հերթին ցանկանում էր վախեցնել իր ժողովրդին. Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, մտածում է վերջին օրերի զարգացումների վերաբերյալ ֆիլմ նկարահանել
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, մտածում է առաջիկա զարգացումների վերաբերյալ ֆիլմ նկարահանել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հակոբ Հակոբյանը՝ նախ եւս մեկ անգամ ներկայացնելու հայի հաղթական եւ անպարտ տեսակը եւ ընդգծելու Ադրբեջանի թուլությունը թե դիվանագիտական եւ թե պատերազմական դաշտում:
«Ի սկզբանե ես կարծում էի, որ այս պատերազմը տեւելու է մինչեւ 7 օր, քանի որ Ադրբեջանի ներուժը ավելին չէր ձգի: Բացի այդ, իմ կարծիքով, ղարաբաղյան հարցում դիվանագիտության մեջ Ադրբեջանը տանուլ է տվել, քանի որ միջազգային հանրությունը նրան հասկացրել է, որ պետք է ճանաչի Ղարաբաղի ամբողջականությունը: Ստեղծված իրավիճակում ամբողջ խնդիրը կայանում էր նրանում, որ Ալիեւը մտածում էր՝ ինչպես պետք է այդ վիճակով ներկայանա իր ժողովրդին, քանի որ ուզած-չուզած՝ պետք է գնա զիջումների: Հետեւաբար, այսօրվա պատերազմը հրահրելով՝ փորձեց իր ժողովրդին տանել զիջումների, փորձելով հասկացնել, որ ինքը շատ էր ցանկանում տարածքներ գրավել, բայց չստացվեց, քանի որ հայությունը ամուր կանգնած է սահմաններին եւ մի թիզ հող էլ չի զիջի»,- կարծիք հայտնեց Հակոբ Հակոբյանը:
Ինչպես նաեւ ավելացրեց, որ Ալիեւը նախ ցանկացավ իր ժողովրդին վախեցնել, հետո էլ ինքն իր ժողովրդին ապացուցել, որ ադրբեջանցիները պատրաստ չեն պատերազմի:
Նմանատիպ նյութեր
2758 դիտում
11:07 27-10-2016
Հակոբ Հակոբյանը (Ճոյտը) կոռուպցիայի դեմ պայքարի մասին ֆիլմ է նկարում. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
787 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված