211652_close_icon
views-count730 դիտում article-date 20:27 05-10-2015

Մինչև տարեվերջ ամբողջությամբ կլուծվի մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար կառուցվող շենքերի շինարարական աշխատանքների ընթացքի և բնակարանների բաշխման գործընթացի վերաբերյալ զեկուցվել է, որ կառուցվող 4 շենքերից մեկն արդեն ամբողջությամբ հանձնված է շահագործման, մյուս 3-ում շինարարական ախատանքներն ավարտական փուլում են: Աշխատանքներ են տարվում նաև տվյալ շենքերի հարակից տարածքների բարեկարգման ուղղությամբ և միչև տարեվերջ բոլոր երեք շենքերն ամբողջությամբ կհանձնվեն շահագործման: Զեկուցվել է նաև, որ քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 5 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 4 հասցեներում:

Նմանատիպ նյութեր