211652_close_icon
views-count905 դիտում article-date 18:12 05-10-2015

Ջեյմի Կարագեր. Կլոպը «Լիվերպուլի» նոր մարզիչ պետք է դառնա

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծիք է հայտնել, որ Բրենդան Ռոջերսի պաշտոնանկությունից հետո «Լիվերպուլի» հաջորդ մարզիչը պետք է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը լինի: «Այո, Յուրգեն Կլոպը: Իհարկե, Անչելոտին ֆանտաստիկ մարզիչ է, բայց այդ աշխատանքը պետք է տալ էներգետիկ մարդու, որն ապացուցելու բան ունի: Կլոպը ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ կարող է կրկնել այն հաջողությունը, որին հասավ «Բորուսիայի» հետ, երբ Գերմանիայի առաջնությունում հաղթեց «Բավարիային», իսկ Եվրոպայում՝ «Ռեալին»: Ներկա պահին «Լիվերպուլը» թոփ-ակումբ չէ, բայց մտադիր է վերականգնել իր դիրքերը: Կլոպն ունի էներգիա և եռանդ, որպեսզի ընդունի այդ մարտահրավերը: Դա իսկական հեղաշրջում կլիներ: Թիմի տերերը պետք է ճիշտ որոշում կայացնեն: Մենք տեսանք Կոմոլիի, Դալգլիշի, Ռոջերսի նշանակումները, որոնք դժվար էր հաջող համարել: Եկել է ճիշտ որոշում կայացնելու ժամանակը», ասել Կարագերը:

Նմանատիպ նյութեր