211652_close_icon
views-count1931 դիտում article-date 22:50 11-05-2022

Եթե Մանեն փորձի հեռանալ, ինձ հետ գործ կունենա. Ջեյմի Կարագեր

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը հայտարարել է, թե թույլ չի տա, որ Սադիո Մանեն հեռանա թիմից։
 
«Մանեն իմ սիրելի խաղացողն է, երբ ես՝ որպես ֆուտբոլասեր, դիտում եմ «Լիվերպուլի» հանդիպումները։ Նրա մեջ հաստատապես ինչ-որ բան կա։ Սադիոն և Սալախն այստեղ արդեն 5 տարի խաղում են և ոչ մի անգամ վնասվածք չեն ստացել։
 
Ես Մանեի մեծ երկրպագուն եմ։ Ես կարող եմ վստահեցնել, որ նա ոչ մի տեղ չի գնա, որովհետև ես նրան չեմ թողնի տեղափոխվել «Բավարիա»։ Նա ստիպված կլինի գործ ունենալ ինձ հետ»,- ասել է մերսիսայդյան ակումբի նախկին պաշտպանը։

Նմանատիպ նյութեր