211652_close_icon
views-count1684 դիտում article-date 22:29 05-10-2015

American Airlines ավիաընկերության օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ

Բոսթոնից թռչող American Airlines ավիաընկերության օդանավի օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Հայտնի է, որ տղամարդը մահացել է օդանավի մեջ, չնայած այն հանգամանքին, որ բորտուղեկցորդուհին, ով նախկինում բուժքույր է եղել, փորձել է առաջին օգնությունը ցուցաբերել: Օդաչուին փոխարինել է երկրորդ օդաչուն և բարեհաջող վայրէջք կատարել:

Նմանատիպ նյութեր