211652_close_icon
views-count556 դիտում article-date 17:26 25-02-2025

American Airlines-ի մարդատար Boeing-ն արտակարգ վայրէջք է կատարել Հռոմում՝ ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի պատճառով

American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Հռոմում՝ ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի պատճառով։ Ինքնաթիռը Նյու Յորքից Դելի էր ուղևորվում և օդում էր մի քանի ժամ, երբ անձնակազմը Կասպից ծովի օդային տարածքով անցնելու ժամանակ տագնապի ազդանշան է ուղարկել՝ հայտնելով «պայթուցիկ սարքի» հնարավոր առկայության մասին։ Ինքնաթիռը շրջվել է և փոխել ուղղությունը դեպի Հռոմ, բայց թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել ինքնաթիռում, դեռևս պարզ չէ, գրում է Bild-ը:

Իտալացի զինվորականները, իրենց հերթին, անմիջապես երկու Eurofighter կործանիչ են օդ բարձրացրել Տոսկանայի բազայից: Դրանք Boeing 787-9 Dreamliner ինքնաթիռն ուղեկցել են Հռոմի «Լեոնարդո դա Վինչի» օդանավակայան։

Վայրէջքից հետո բոլոր ուղևորները տարհանվել են, իսկ ինքնաթիռը մանրակրկիտ ստուգվել է։ Գործողությանը մասնակցել են հատուկ ծառայություններ, սակրավորներ, վարժեցված շներ, սակայն պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։

Հնդկաստան մեկնող ուղևորներին տեղավորվել են Հռոմի հյուրանոցներում, իսկ նրանք, ովքեր չեն ունեցել վավեր Շենգենյան վիզա, ստիպված են եղել օդանավակայանում սպասել հաջորդ թռիչքին:

Նմանատիպ նյութեր