211652_close_icon
views-count2089 դիտում article-date 13:17 06-10-2015

Ինչ են պատմել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին, Գրիգոր Լուսավորչի մասին, որ տատանվում է նրա մասին ֆիլմ նկարահանել

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, ով նախատեսել էր Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին ֆիլմ նկարահանել, առայժմ «սառեցրել» է իր այդ մտադրությունը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հակոբ Հակոբյանը։ Հարցին, թե՝ ինչու, նշեց, որ նորից են ուսումնասիրում Գրիգոր Լուսավորչի կյանքը։ «Դեռ կռիվների մեջ ենք այդ հարցում։ Մի մասը Գրիգոր Լուսավորչին հակա է հանում, թե՝ մեր գրականությունն ու ամբողջ մշակույթն է ոչնչացրել։ Մյուս մասն էլ սրբացնում է։ Հիմա 2 մասի են բաժանված կարծիքները: Ուսումնասիրություներ ենք անում՝ տեսնենք, թե ճիշտը որն է։ Հիմա պատմաբանների միջոցով ուսումնասիրում ենք նրա կյանքն ու գործունեության անհայտ էջերը»,- ավելացրեց Հ. Հակոբյանը։ Հարցին, թե որ ֆիլմերը նկարում է ու չեն վաճառվում, օրինակ, նախորդ ֆիլմը, ո՞րն է այդքան գումար ծախսելու իմաստը. Պատասխանեց.«Մեր շահույթը պատմության մեջ մնալն է»։

Նմանատիպ նյութեր