2548 դիտում
08:38 07-10-2015
Արա Բուդաղյանը փաստացի պատանդի կարգավիճակում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը դեռ հուլիսի 28-ին կանխատեսել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի առիթով հարուցված քրեական գործի միջոցով լուծվելու է Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով կալանավորված մարզպետի որդուն «ազատելու» հարցը: Մարզպետի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանը փաստացի պատանդի կարգավիճակում է: Այս ընթացքում ՀՀ ԱԱԾ-ի քննիչները չեն էլ փորձում ապացուցել նրա կապը մահափորձի հետ:
Ըստ ամենայնի, Բուդաղյանին անազատության մեջ կպահեն այնքան ժամանակ, մինչև ՀՀ քննչական կոմիտեն կլուծի մարզպետ Խաչատրյանի բոլոր կալանավորված հարազատների ազատման հարցերը: Ինչպես գիտենք, մարզպետի որդին և նրա վարորդի տղան արդեն ազատ են արձակվել: Օրերս էլ ինքնակամ ոստիկանություն է ներկայացել նաև Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սերոբ Խաչատրյանի որդին` Մայիսը, որը 4 ամիս հետախուզվում էր: Նրան, իհարկե, կալանավորել են, սակայն կասկած չկա, որ քննչական կոմիտեն նրան ևս ազատ կարձակի»:
Նմանատիպ նյութեր
5774 դիտում
15:42 28-07-2016
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող բուժաշխատողները շարունակում են մնալ նույն` պատանդի կարգավիճակում. ՀՀ ԱՆ
1904 դիտում
18:00 28-07-2016
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող բուժաշխատողները շարունակում են մնալ նույն` պատանդի կարգավիճակում
Այս բաժնից
1162 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
943 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»