125065 դիտում
19:40 24-12-2017
Վերին Լարսում 7 տասնյակից ավելի հայկական տրանսպորտային միջոցներ և 2 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ մնացել են «պատանդի» կարգավիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, առավոտվանից [url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ արդեն երկրորդ օրն է, ինչ իրենք Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին գտնվում են անօգնական վիճակում:
[url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին, որ «Ի՞նչ են մտածում պատկան մարմինները մեր մասին: Միայն թղթի վրա հայտարարություններ տարածելով, հարց չի լուծվում:
Պահանջում ենք, որպեսզի կտրուկ միջոցներ ձեռնարկեն ու պարտավորեցնեն վրացական և ռուսական կողմերին, որպեսզի հետևություններ անեն և վերջապես ճանապարհը ձյունից մաքրեն:
Հազարից ավել տղամարդ կա, կարող են նույնիսկ մեզ ներգրավվել այդ աշխատանքներին, թող միայն բահ տան և մենք իրենց հետ հավասար ձնամաքրման աշխատանքներ կկատարենք, սակայն ստացվում է. «էշ, մի սատկի, գարուն կգա»: Մենակ քոփի-փաստ արած տեքստեր են տարածում ժամը մեկ:
Գոնե հիմա մի բան ձեռնարկեն: Հակառակ դեպքում Հայաստանից դուրս՝ Լարսի ճանապարհին մենք մեզ համարում ենք պատանդ»:
[url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ը փորձում է հայաստանյան պատկան մարմիններից ճշտել, թե ի՞նչ գործողություններ են կատարում մեր հայրենակիցներին այս «պատանդ» վիճակից դուրս բերելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+