844 դիտում
12:05 08-10-2015
Երևանում մեկնարկել է Եվրոպայի համալսարանական թիմերի շախմատի առաջին առաջնությունը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացմանը: Առաջնությունն անցկացվում է առաջին անգամ, միջոցառմանը մասնակցում են 9 երկրի 25 համալսարանական թիմեր:
Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարարը բոլորին մաղթել է արդյունավետ խաղ՝ շեշտելով, որ Հայաստանի համար մեծ պատիվ է անցկացնել շախմատի առաջին Եվրոպայի ուսանողական մրցաշարը. "Երկու տարի առաջ Հայաստանը հայտ ներկայացրեց Եվրոպայի ուսանողական մարզական ֆեդերացիային՝ բավական հավակնոտ ծրագրերով: Մեր առաջին նպատակն էր Հայաստանի ուսանող մարզիկներին ընդգրկել տարբեր առաջնություններում, իսկ երկրորդը՝ որևէ առաջնություն կազմակերպել Հայաստանում: Մենք արձանագրեցինք, որ Եվրոպայում շախմատից երբևէ ուսանողական առաջնություն չի անցկացվել և առաջարկեցինք շախմատը ևս ներառել առաջնությունների ցանկում:
Եվրոպական ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից մեր առաջարկությունն ընդունվեց և Հայաստանին վստահվեց անցկացնել Եվրոպայի անդրանիկ ուսանողական մարզական առաջնությունը",- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը: Նախարարի խոսքով՝ առաջնության կազմկոմիտեին նախապես հանձնարարական է տրվել՝ անել ամեն ինչ, որպեսզի Հայաստան այցելած 82 ուսանող մարզիկները զգան, որ եկել են շախմատային գերտերություն. "Մենք բացառիկ երկիր ենք, որի շախմատի թիմը երեք անգամ օլիմպիական չեմպիոն է դարձել, բացառիկ երկիր ենք, որտեղ շախմատը ուսուցանվում է դպրոցում, իբրև պարտադիր առարկա: Շախմատը մեզ համար ազգային հպարտության մի մասն է դարձել և այսօր մենք դնում ենք փոքրիկ, բայց կարևոր հերթական քարը շախմատին ձոնված մեր հուշարձանը կառուցելու ճանապարհին: Պատիվ է լինել Եվրոպայի առաջին մայրաքաղաքը, որտեղ անցկացվում է Եվրոպայի համալսարանական թիմերի առաջին առաջնությունը՝ շախմատից ",- նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ ինքը երկրպագելու է հայ ուսանողներին:
Հանդիսավոր միջոցառումը մեկնարկել է առաջնության մասնակից թիմերի տոնական քայլերթով: Մասնակիցներին ողջունել է նաև Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայի չեմպիսն, ՀՀ քառակի չեմպիոնն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը՝ շեշտելով, որ, շատ ուրախալի է, որ աշխարհում նոր շախմատային մրցաշար է ծնվում. "Ինձ համար կրկնակի ուրախալի է, որ առաջին քայլերն այդ ոււղությոմբ Հայաստանում են արվում, մեծ պատիվ եմ համարում, որ շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնության առաջին մրցաշարի անցկացումը վստահվել է մեր երկրին: Վստահ եմ, որ Եվրոպայի ուսանողական շախմատի առաջնությունը դառնալու է ամենասիրված մրցաշարերից մեկը: Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին և մաղթում, որ հաղթի ուժեղագույնը",- իր խոսքում նշել է Ս. Լպուտյանը:
Երևանում մեկնարկած շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնությանը մասնակցում են թիմեր Լեհաստանից, Ռուսաստանից, Պորտուգալիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Խորվաթիայից, Սերբիայից, Սլովենիայից և Հայաստանից:
Առաջնությունն ընթանալու է արագ շախմատի ձևաչափով, խաղաժամանակը 25 րոպե է՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան ավելացումներով։
Առաջնության կազմկոմիտեի նախագահն է ՀՀ կրթությանև գիտության նախարար, մարզական ուսանողական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նմանատիպ նյութեր
1201 դիտում
12:10 12-10-2015
Կայացել է Եվրոպայի համալսարանական թիմերի Շախմատի երևանյան առաջնությունը
1505 դիտում
16:18 22-09-2015
Երևանը կդառնա Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության առաջին մայրաքաղաքը
1525 դիտում
10:58 14-07-2024
Հայաստանի թիմը՝ արագ շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության բրոնզե մեդալակիր
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են