1170 դիտում
13:41 08-10-2015
Շտկվում են մայրաքաղաքի տոնական ձևավորման վերջին դետալները. ֆոտոռեպորտաժ
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանն ընդառաջ ավարտին են մոտենում մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքները: Երևանին տոնական տեսք հաղորդելու նպատակով ձևավորվում են քաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները, հրապարակներն ու այգի-պուրակները:
Գովազդային վահանակները, էլեկտրոնային էկրանները, անվճար հայտարարությունների համար նախատեսված վահանակները, ինչպես նաև թեմատիկ ձևավորմամբ զարդարված քաղաքային տրանսպորտն էլ կհուշեն օրվա խորհրդի մասին։ Դրոշազարդարում կիրականացվի բոլոր վարչական շրջանների կենտրոնական փողոցներում։ Հատուկ ձևավորում կստանան ինչպես միջոցառումների վայրերը, այնպես էլ հարակից փողոցները, իսկ գիշերային Երևանը կգեղեցկացնի տոնական գեղարվեստական լուսավորությունը:
Փողոցները կզարդարվեն նաև փուչիկներով, ժապավեններով և ձևավորման այլ տարրերով: Երևանի քաղաքապետարանը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության լիարժեք մասնակիցներ դառնան:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1031 դիտում
17:45 08-10-2015
Մայրաքաղաքի տոնական ձևավորման վերջին դետալներն են շտկվում
1267 դիտում
18:13 03-02-2016
Ամփոփվել են մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները
4570 դիտում
21:15 02-10-2017
Հանձնարարվել է մեկնարկել մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքները
Այս բաժնից
604 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
1006 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում