1034 դիտում
17:45 08-10-2015
Մայրաքաղաքի տոնական ձևավորման վերջին դետալներն են շտկվում
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանն ընդառաջ ավարտին են մոտենում մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքները: Երևանին տոնական տեսք հաղորդելու նպատակով ձևավորվում են քաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները, հրապարակներն ու այգի-պուրակները: Գովազդային վահանակները, էլեկտրոնային էկրանները, անվճար հայտարարությունների համար նախատեսված վահանակները, ինչպես նաև թեմատիկ ձևավորմամբ զարդարված քաղաքային
տրանսպորտն էլ կհուշեն օրվա խորհրդի մասին։
Դրոշազարդարում կիրականացվի բոլոր վարչական շրջանների կենտրոնական փողոցներում։ Հատուկ ձևավորում կստանան ինչպես միջոցառումների վայրերը, այնպես էլ հարակից փողոցները, իսկ գիշերային Երևանը կգեղեցկացնի տոնական գեղարվեստական լուսավորությունը: Փողոցները կզարդարվեն նաև փուչիկներով, ժապավեններով և ձևավորման այլ տարրերով: Երևանի քաղաքապետարանը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության լիարժեք մասնակիցներ դառնան:
Նմանատիպ նյութեր
1170 դիտում
13:41 08-10-2015
Շտկվում են մայրաքաղաքի տոնական ձևավորման վերջին դետալները. ֆոտոռեպորտաժ
1267 դիտում
18:13 03-02-2016
Ամփոփվել են մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները
4570 դիտում
21:15 02-10-2017
Հանձնարարվել է մեկնարկել մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքները
Այս բաժնից
481 դիտում
10:21 19-10-2024
Ալեն Սիմոնյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է ռազմագերիների խնդրին
682 դիտում
10:05 19-10-2024
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում
727 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար