211652_close_icon
views-count1806 դիտում article-date 13:22 08-10-2015

21-ամյա աղջիկը գեղեցկության սրահից դրամապանակ էր գողացել

Սեպտեմբերի 11-ի երեկոյան ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 37 հասցեում գտնվող գեղեցկության սրահում գողացել են 1967 թ. ծնված Անահիտ Ա.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 270.000 դրամ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 6-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 1994 թ. ծնված Մարիամ Խ.-ն, ով նույն օրը ներկայացել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր