211652_close_icon
views-count3712 դիտում article-date 10:48 09-10-2015

Սաակաշվիլին կկանգնի Հաագայի դատարանի առաջ. ԶԼՄ-ներ

Հաագայի միջազգային քրեական դատարանը որոշում է կայացրել հետաքննել 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած Հարավային Օսիայի իրադարձությունները, գրում է «Коммерсантъ» թերթը: Նյութերի ուսումնասիրման արդյունքում, որոնք տրամադրել են ռուսական իշխանությունները, որոշվել է, որ հակամարտության ընթացքում մի շարք ռազմական հանցագործություններ են կատարվել, որոնց գլխավոր դերում եղել է Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Որոշումը կայացնելու համար հատուկ ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրելու է բոլոր փաստաթղթերը: Վրաստանից ընտրված ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Էլենա Թևտորաձեն ընդգծել է, որ նյութերում պարունակվող տեղեկությունները թույլ կտան պատասխանատվության ենթարկել Սաակաշվիլիին, ինչի դեպքում նրան սպառնում է 30 տարուց մինչև ցմահ ազատազրկում:

Նմանատիպ նյութեր