211652_close_icon
views-count1769 դիտում article-date 11:43 09-10-2015

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը կայցելի Մոսկվա

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը պատրաստվում է այցելել Ռուսաստան՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է gazeta.ru-ն: «Մեզ ընդհանուր շահեր են միավորում՝ կապված նավթի, գյուղատնտեսության հետ, ինչպես նաև պաղեստինյան խնդրում մեր ունեցած փոխըմբռնումը: Մենք պարտավոր ենք ամրապնդել այդ ամենը»,-ասել է սաուդցի նախարարը: Փորձագետների կարծիքով՝ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը իր այցով կհաստատի Էր-Ռիադի նոր ուղղությունը, որը տանում է դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը՝ չնայած մի շարք արտաքին քաղաքական հարցերի շուրջ երկու երկրների տարակարծիքներին:

Նմանատիպ նյութեր