28032 դիտում
11:35 07-11-2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում. 34-ամյա վարորդը, լինելով ոչ սթափ և չունենալով վարորդական իրավունքի վկայական, «Toyota Corolla»-ով բախվել է ծառին, ապա երկաթե ամրակին և գլխիվայր շրջվել. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբեր 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում 34-ամյա Գ․ Ա.-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով Հունան Ավետիսյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե ամրակին և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Խոցանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Նասլյանն ու Տիրայր Անտոնյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+