211652_close_icon

Բելառուսում մեկնարկել են նախագահական ընտրությունները

views-count1557 դիտում article-date 11:20 11-10-2015
Այսօր` հոկտեմբերի 11-ին, Բելառուսում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Նախագահի պաշտոնին հավակնում է 4 թեկնածու: Երկրում գրանցված է շուրջ 7 մլն ընտրող, իսկ ընտրություները կճանաչվեն կայացած, եթե ներառված լինի քաղաքացիների ավելի քան 50 տոկոսը: Նախագահի պաշտոնին հավակնում են Լիբերալ-դեպմոկրատական կուսակցության նախագահ Սերգեյ Գայդուկևիչը, «Ասա ճշմարտությունը» քաղաքացիական արշավի ներկայացուցիչ Տատյանա Կորոտկևիչը, գործող նախագահը և բելառուսի Հայրենասիրական կուսակցության նախագահ Նիկոլայ Ուլախովիչը:

Նմանատիպ նյութեր