211652_close_icon

Բելառուսում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

views-count2379 դիտում article-date 13:30 11-09-2016
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Բելառուսում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Առավոտյան ժամը 08:00-ից բաց են ընտրատեղամասերը, որոնք կաշխատեն մինջև երեկոյան ժամը 20:00-ն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Այս պաին միջադեպեր չեն արձանագրվել»,- հայտնել է Բելառուսի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտին Շալկևիչը: Նշենք, որ առաջադրված թեկնածուների թիվը կազմում է 485-ը, որից 65 տոկոսը կազմում են կուսակցությունների ներկայացուցիչներ: Աղբյուրի փոխանցմամբ՝ ընտրատեղամասերը կաշխատեն առանց ընդմիջումների:

Նմանատիպ նյութեր