211652_close_icon
views-count1900 դիտում article-date 15:35 11-10-2015

Հոկտեմբերի 12-ին Ռոնալդուն կստանա ռեկորդային՝ 4-րդ «Ոսկե խաղակոշիկը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հաջորդ շաբաթ կշնորհվի «Ոսկե խաղակոշիկը»՝ 2014/15 մրցաշրջանի համար: Պարգևատրման արարողությունը կկայանա հոկտեմբերի 12-ին՝ Մադրիդում: Ռոնալդուն կստանա իր 4-րդ «Ոսկե խաղակոշիկը» (2008, 2011, 2014 և 2015): Այդպիսով, Պորտուգալիայի հավաքականի 30-ամյա ավագը մրցանակի պատմության ռեկորդակիր կդառնա: Մրցանակը շնորհվում է 1968 թվականից՝ ՈւԵՖԱ-ի անդամ հանդիսացող երկրների ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուին: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 35 խաղում 48 գոլի հեղինակ է դարձել:

Նմանատիպ նյութեր