211652_close_icon
views-count2006 դիտում article-date 16:19 13-10-2015

Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ ռեկորդային՝ 4-րդ «Ոսկե Խաղակոշիկը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր Իսպանիայի մայրաքաղաքում ստացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը՝ 2014/2015 մրցաշրջանի համար: Այս տիտղոսը պորտուգալացու կարիերայում դարձավ չորրորդը: Այդ ցուցանիշով Ռոնալդուն պատմության ռեկորդ սահմանեց: «Ստանալ չորրորդ «Ոսկե խաղակոշիկը»՝ մեծ պատիվ է իմ համար», ասել է Ռոնալդուն: Մրցանակը շնորհվում է 1968 թվականից՝ ՈւԵՖԱ-ի անդամ հանդիսացող երկրների ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուին: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 35 խաղում 48 գոլի հեղինակ է դարձել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր