211652_close_icon
views-count2345 դիտում article-date 19:24 11-10-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է տոնական Երևանում (լուսանկարներ)

Մայրաքաղաքի 34 բեմերում վաղ առավոտից մեկնարկած տոնական միջոցառումները համախմբել էին տարբեր տարիքի ու նախասիրությունների հազարավոր մարդկանց: Տոնական օրը համաքաղաքացիների հետ անցկացնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է մայրաքաղաքում: Շրջայցի ընթացքում քաղաքապետը եղել է գրեթե բոլոր բեմերի հարակից տարածքներում, հետևել է կազմակերպված միջոցառումների ընթացքին և շնորհավորել տոնի մասնակիցներին՝ Երևանի ծննդյան 2797-րդ տարեդարձի առթիվ: Շնորհակալություն հայտնելով Երևանն առավել հարմարավետ ու բարեկարգ դարձնելուն ուղղված ամենօրյա աշխատանքի համար` բնակիչները նշել են, որ այդ հոգատարությունն ու հետևողականությունը նկատելի է նաև տոնական Երևանում: Նրանք իրենց հիացմունքն են փոխանցել քաղաքապետին նաև մայրաքաղաքի տոնական ձևավորման, բազմաթիվ ու բազմատեսակ միջոցառումների և տոնական շքեղ լուսավորության համար: Առանձնակի կարևորելով մայրաքաղաքի բնակիչների գնահատանքն ու Երևանի հանդեպ դրսևորած սրտացավությունը` քաղաքապետը վստահեցրել է, որ ներկայացված ու նախանշված բոլոր ծրագրերը լինելու են շարունակական: Սարյան պուրակում Տարոն Մարգարյանը նկատել է նաև լուսանկարվող նորապսակների, որոնց շնորհավորել ու մաղթել է անսահման երջանկություն: Երևանի քաղաքապետարան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր