211652_close_icon
views-count1672 դիտում article-date 22:45 15-10-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դոնի Ռոստովի գործընկերոջ հետ շրջել է գիշերային Երևանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանի և նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամների հետ միասին շրջել է գիշերային Երևանում: Երկու քաղաքների ղեկավարները նախ այցելել են Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգում բացված «Քարե կոթողների ժամանակագրությունը» սեպագրերի բացօթյա ցուցահանդես, որտեղ ներկայացված են Արևմտյան Հայաստանում՝ Տուշպայում (Վան), Տիգրանակերտում և այլ քաղաքներում հայտնաբերված մի շարք սեպագիր արձանագրությունների կրկնօրինակներ՝ գիտական մեկնաբանությամբ, թարգմանությամբ։ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում Էրեբունի-Երևան տոնակատարության շրջանակում նաև տարելիցին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել, որոնցից մեկն էլ այս ցուցահանդեսն է: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ Սերգեյ Գորբանը Հանրապետության Հրապարակում հետևել է երգող շատրվաններին, շրջել Հյուսիսային պողոտայում և Ազատության հրապարակում: Երևանի քաղաքապետը նշել է, որ հանգստի այս գոտիները մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ամենասիրած վայրերից են և մշտապես մարդաշատ են: Շնորհակալություն հայտնելով գործընկերոջը ջերմ հյուրընկալության ու գիշերային Երևանն անձամբ ներկայացնելու համար` Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավարն իր հիացական տպավորությունն է փոխանցել Տարոն Մարգարյանին և ընդգծել, որ տպավորված է Երևանի գեղեցկությամբ, հյուրընկալությամբ ու հարմարավետությամբ։

Նմանատիպ նյութեր