211652_close_icon
views-count41396 դիտում article-date 12:56 12-10-2015

SHAMSHYAN.com-ի բաց նամակը` վարչապետ Հովիկ Աբրահամյանին. Դուք կարող եք վերացնել 6 կյանք խլած մահաբեր ճանապարհի խոչընդոտները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նամակ-խնդրանքով դիմում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ հավատալով, որ կառավարության` հանձինս իր անմիջական միջամտության արդյունքում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Լերմոնտով գյուղի վարչական տարածքում, հնարավոր կլինի նվազագույնի հասցնել ճանապարհատրանսպորտային, այդ թվում` ողբերգական ավարտով պատահարների թիվը: Հարգելի վարչապետ, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմիցս նշված ճանապարհահատվածում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին տեղեկություններ է հրապարակել, իսկ երեկ` հոկտեմբերի 11-ին, «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը ներկայացրեց նշված ճանապարհահատվածում տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասները, իսկ Գ. Շամշյանն էլ ներկայացրեց տեսանյութ՝ հերթական ողբերգական ավտովթարից: [color=#CC0000]Նշված հատվածում 1 տարվա ընթացքում ունեցել ենք մահվան 6 դեպք, իսկ պատկան մարմինները Կապի և տրանսպորտի նախարարության, Լոռու մարզպետարանի և տեղի Ճանշինի պատասխանատուները արդյո՞ք դաս չեն քաղում այդ ողբերգական դեպքերից, հակառակ դեպքում կտեղադրվեին երկաթբետոնե պաշտպանիչ արգելապատնեշներ, կկատարվեին անհրաժեշտ գծանշումներ և կտեղադրվեին երթևեկությունը կարգավորող նշաններ, ինչը վարորդներին հնարավորություն կտար խուսափել վթարներից[/color]: Հարգելի Հ. Աբրահամյան, ազգաբնակչությունը արդեն նշված ճանապարհահատվածն անվանում է մահաբեր, իսկ ամեն վթարից հետո վիրավորների, իսկ եթե, ցավոք, լինում է՝ մահով, մահացածի կամ մահացածների հարազատները ամենավերջին խոսքերով են հիշում կապի և տրանսպորտի նախարարության, Լոռում մարզպետարանի և Ճանշինի աշխատակիցներին, մարդիկ անգամ արդարացիորեն բարձրաձայնում են, որ արդեն հոգնել են նրանց դիմելուց, քանի որ մարդկային կյանքը նրանց անտարբերության համար դարձել է ոչինչ: [color=#CC0000]SHAMSHYAN.com-ը[/color] [color=#EF2929] հավատում է, որ Ձեր անմիջական հսկողության ներքո մահաբեր այդ ճանապարհահատվածում պատկան մարմինների կողմից համապատասխան աշխատանքներ կկատարվեն, որտեղ կնվազի ճանապարհատրանպորտային պատահարների թիվը ու մարդիկ կմոռանան մահաբեր այդ ճանապարհի մասին:[/color] Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/04/66688/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 4-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում KIA մակնիշի 50 NA 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում` Լերմոնտով գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով 2 հոգի մահացել էր, 3 հոգի տեղափոխվել էին Վանաձորի հիվանդանոց: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել էին, որ 1-ը գտնվում է ծայրահեղ ծանր, 2-ը` ծանր կայուն վիճակում: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակյիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր