3436 դիտում
15:14 09-02-2017
Վարչապետը հանձնարարեց վերացնել իրավաբանական անձանց լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի շնորհման գործընթացի խոչընդոտները
Կառավարության ղեկավարի երկրորդ հանձնարարականը լիազորված տնտեսական օպերատորի վերաբերյալ էր: Բիզնեսի արտաքին տնտեսական գործունեության ակտիվության բարձրացման կարևորագույն գործիք կարող է հանդիսանալ լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի գործարկումը: Այն թույլ է տալիս այդ օպերատորներին աշխատել պարզեցված մաքսային ընթացակարգերով, վճարումների կատարման առումով ստանալ բարենպաստ պայմաններ, մաքսային հսկողության ենթարկվել նախընտրած վայրում և այլ հատուկ պարզեցված ընթացակարգեր:
«Չնայած այս ուղղությամբ դեռևս 2016թ. ստեղծվել է օպերատորի գործունեության իրականացման իրավական հենքը, սակայն մինչև այժմ ոչ մի լիազորված տնտեսական օպերատոր չի հաշվառվել: Այս գործիքը պետք է ակտիվացնել»,-ասել է վարչապետը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ՀՀ ֆինանսների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների հետ համատեղ՝ 1-ամսյա ժամկետում վեր հանել և վերացնել իրավաբանական անձանց լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու գործընթացում առկա խոչընդոտները, այդ թվում օրենսդրական և երկու ամսից զեկուցել, թե քանի լիազորված տնտեսական օպերատոր է հաշվառվել։ Հանձնարարվել է նաև 2-ամսյա ժամկետում իրականացնել հանրության իրազեկում:
Նմանատիպ նյութեր
26488 դիտում
11:57 21-05-2018
Վարչապետը խոստանում է վերացնել սփյուռքի ներուժը պետական ինստիտուտների կայացման գործում կիրառելու խոչընդոտները
Այս բաժնից
436 դիտում
15:33 18-10-2024
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են
391 դիտում
14:53 18-10-2024
Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը