211652_close_icon
views-count1347 դիտում article-date 15:29 12-10-2015

ԱՄՆ Սենատի 20 կին անդամներ կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել Հադիջա Իսմայլովային ու Լեյլա Յունուսին

ԱՄՆ 20 կին սենատորներ բանաձև են ներկայացրել Սենատի՝ արտաքին գործերով հանձնաժողովին, որում կոչ է արվում Ադրբեջանի ղեկավարությանը ազատ արձակել քաղբանտարկյալներ, «Ազատություն» ռադիոկայանի հայտնի լրագրող Հադիջա Իսմայլովային և իրավապաշտպան Լեյլա Յունուսին, տեղեկացնում է Turan գործակալությունը: Սենատոր Քելլի Այոթի նախաձեռնած բանաձևի մեծ աջակցություն է հաղորդում ՄԱԿ-ում անհիմն բանտ ուղարկված կանանց ազատ արձակելու կոչերին և ջանքերին: «Մեր ուղերձը պարզ է՝ համաշխարհային առաջնորդները և օտարերկրյա կառավարությունները պետք է աջակցեն կանանց, այլ ոչ թե գցեն նրանց բանտերը»,-ասված է բանաձևում: Հադիջա Իսմայլովան դատապարտվել է 7,5, իսկ Յելյա Յունուսը և նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը՝ համապատասխանաբար 8,5 և 7 տարվա ազատազրկման:

Նմանատիպ նյութեր