211652_close_icon
views-count1710 դիտում article-date 09:22 06-12-2014

ԵԱՀԿ-ում կոչ են արել ազատ արձակել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովային

ԵԱՀԿ մամուլի հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը խստորեն դատապարտել է ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովայի ձերբակալման Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությունը և կոչ արել անհապաղ ազատ արձակել լրագրողին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել այն գործողությունները, որոնք հակասում են խոսքի ազատությանը»,-ասել է Միյատովիչը Բազելում կայացած ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 21-րդ նստաշրջանում: Դատարանը նախօրեին Իսմայլովային 2-ամսյա կալանքի վվերցնելու վճիռ է հրապարակել՝ վերջինիս մեղադրելով լրագրող Թուրալ Մուստաֆաևին ինքնասպանության հասցնելու մեջ: Հիշեցնենք, որ Խ. Իսմայլովան հայտնի է Ալիևների ընտանիքի մութ բիզնես-նախասիրությունների մասին իր ռեպորտաժներով և մշտապես գտնվում է ադրբեջանական իշխանությունների հետապնդման կենտրոնում:

Նմանատիպ նյութեր