211652_close_icon
views-count1288 դիտում article-date 09:33 13-10-2015

Սենատոր Մաքքեյնը խստորեն քննադատել է Իրանի հետ ատոմային գործարքը

ԱՄՆ Կոնգրեսի՝ զինված ուժերի հարցերով կոմիտեի ղեկավար Ջոն Մաքքեյնը իր պաշտոնական կայքում քննադատական հայտարարությամբ է հանդես եկել Իրանի հետ միջուկային հարցով գործարքի վերաբերյալ՝ ասելով, որ այն չի լուծում խնդիրը, ինչպես ասել էր նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է Reuters-ը: «Շատ քիչ ժամանակ է անցել այն բանից հետո, երբ ԱՄՆ վարչակազմը աջակցեց Իրանի հետ միջուկային գործարքի կնքմանը, և չնայած Օբամայի, պետքարտուղար Քերրիի և այլոց հավաստիացումներին, որ համաձայնագիրը կկարողանա ազդել իրանցիների չափավոր հայացքների վրա, թուլացնել կոշտ դիրքորոշում ունեցողներին և բացել նոր փուլ՝ երկու երկրների միջև, կարծես թե հակառակն է տեղի ունենում»,-ասված է հայտարարության մեջ: Նա նշել է, որ միայն վերջերս Իրանը Սիրիա է ուղարկել մի քանի հարյուր զինվորների, ովքեր աջակցում են Ասադին և ծրագրում է ձեռք բերել Ռուսաստանից C-300 զենիթահրթիռային համալիրներ:

Նմանատիպ նյութեր