3541 դիտում
15:14 03-02-2017
Սենատոր Մաքքեյնը կոչ է արել Թրամփին Ուկրաինա ուղարկել Javelin հակատանկային հրթիռային համակարգեր
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգից ընտրված սենատոր Ջոն Մաքքեյնը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել Ուկրաինա ուղարկել Javelin հակատանկային հրթիռային համակարգեր, հայտնում է Ria Novosti-ն։
Իսկ ավելի վաղ սենատորը նամակ էր հղել Դ. Թրամփին, որում հորդորում էր Ուկրաինային մատակարարել անօդա թռչող սարքեր, որպեսզի վերջինս կարողանա պաշտպանվել արևելքից իրականացվող գրոհներից։
Նշենք, որ Միացյալ Նահանգները ռազմական աջակցություն են ցուցաբերում Կիևին, սակայն դեռևս պաշտոնապես միայն համազգեստների ու սարքավորումների տեսքով։ Բացի այդ, ամերիկացի զինվորականները մարզում են Ուկրաինայի ազգային գվարդիայի մարտիկներին։
Նմանատիպ նյութեր
4853 դիտում
21:16 30-09-2017
Մաքքեյնը կոչ է արել Թրամփին սանկցիաներով «պաշտպանել Ամերիկան» Ռուսաստանից
Այս բաժնից
946 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
940 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ
928 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները