4066 դիտում
13:28 13-10-2015
Ինչո՞ւ են Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված 45 անձինք հացադուլ հայտարարել և ի՞նչ են պահանջում
Արդեն 1 օր է՝ ցմահ ազատազրկման դատապարտված 45 անձինք հացադուլի մեջ են։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։
Նա նշեց, որ հացադուլ հայտարարելու մասին 8 հոգի են դիմում գրել, իսկ մնացյալը պարզապես հրաժարվել են սննդից։
Դատապարտյալները պահանջում են վերանայել իրենց քրեական գործերը։ Նրանց հետ սոցիալ-հոգեբանները և իրավական բաժնի աշխատակիցներն աշխատանքներ են տանում՝ հացադուլը դադարեցնելու ուղղությամբ։
Ի դեպ, նրանք դիմումներ են գրել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին եւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննսիյանին՝ քրեական գործերը վերանայելու պահանջով եւ իրենց հիմնավորումներով։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
670 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
715 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
706 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են