211652_close_icon
views-count9106 դիտում article-date 14:19 22-10-2015

Ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը ազատ է արձակվել

Առաջիկայում ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը ազատ կարձակվի: Տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՔԿՀ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա նշեց, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ստանալուց հետո այսօր արդեն Ս. Քոչարյանը կհայտնվի ազատության մեջ: Նշենք, որ նա այս պահին հիվանդանոցային բուժում է ստանում, ինչն էլ հիմք է հանդիսացել նրա ազատ արձակման հարցում: Հայաստանում սա աննախադեպ որոշում է: Ս. Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա): Նա դատապարտվել էր 1995 թվականին՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար: Լուսանկարը՝ Hetq.am-ի:

Նմանատիպ նյութեր