211652_close_icon
views-count8964 դիտում article-date 20:47 13-10-2015

Հայաստան-Ալբանիա հանդիպման շուրջ սկանդալային լուրեր են շրջանառվում. Ալբանիան կարող է զրկվել Եվրո-2016-ի ուղեգրից

ՈւԵՖԱ-ն հետաքննություն կվարի՝ պարզելու Եվրո-2016-ի խմբային մրցաշարի Հայաստան-Ալբանիա [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/11/67393/]հանդիպման[/url] (0:3) հանգամանքները, հայտնում է ռուսական [url=http://www.sovsport.ru/news/text-item/849370]Sovsport.ru[/url]-կայքը: Այդ մասին հայտնել է սերբական Kurir.rs կայքը՝ հղում անելով ֆուտբոլային խոշոր գործիչ Դուշան Մարավիչին: Խաղից հետո ալբանական և սերբական լրատվամիջոցները լուրեր հրապարակեցին այն մասին, որ ալբանացիները Հայաստանի հավաքականի չորս ֆուտբոլիստի խոշոր պարգևավճարներ են առաջարկել՝ անհրաժեշտ արդյունք ապահովելու համար: Խոսքը գնում է յուրաքանչյուրին 500 հազար եվրո վճարելու մասին: Հիշեցնենք, որ Ալբանիայի հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Եթե հետաքննությամբ պարզվի այս լուրերի իսկությունը, ապա Ալբանիայի հավաքականը կարող է հեռացվել Եվրո-2016-ի մասնակիցների շարքիցլ Այդ դեպքում նրա տեղը մրցաշարում կզբաղեցնի Դանիայի հավաքականը, իսկ Սերբիան կմասնակցի անցումային խաղերին: Ռուսական կայքը նշել է, որ Հայաստանի հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովը միանշանակ բացառել է թիմակիցներին կաշառելու լուրերը: Հայաստան-Ալբանիա հանդիպման պայմանավորված լինելու մասին լուրերը դեռ երկու օր առաջ սկսեցին շրջանառվել, սակայն [url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ը զերծ մնաց դրանց անդրադառնալուց, քանի որ նմանատիպ լուրերը, որպես կանոն, էժանագին շահարկումներ են՝ նախատեսված սենսացիայի սիրահարների համար, բացի այդ, նման լուրերը տիրաժավորելը կարող է վնաս հասցնել մեր հավաքականի հեղինակությանը: Սակայն այդ լուրերը ոչ միայն չմարեցին, այլ նաև արդեն ռուսական մամուլ են հասել: Հետևաբար, ցանկալի է, որպեսզի նման տեղեկություններին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես արձագանքի և հերքի մեր հավաքականի խաղացողներին կաշառելու բոլոր լուրերը:

Նմանատիպ նյութեր