Եվրո-2016. Ֆրանսիան ու Շվեյցարիան որոշեցին չխաղալ, Ալբանիան ռումինացիներին նոկաուտի ենթարկեց. տեսանյութ
Եվրո-2016-ի A խմբի կայացան 3-րդ տուրի հանդիպումները:
Ինչպես և ենթադրել էինք, առաջատարների` Շվեյցարիայի և Ֆրանսիայի միջև հանդիպումն ընթացավ ջերմ, բարեկամական մթնոլորտում, որտեղ կողմերը արեցին հնարավոր ամեն ինչ` սուր պահեր չստեղծելու և ավելորդ էներգիա չծախսելու համար, քանի որ ոչ-ոքին թիմերին լիովին բավարարում էր:
Արդյունքում գրանցվեց սպասելի 0:0 հաշիվը: Ֆրանսիան խմբում գրավեց 1-ին տեղը` 7 միավոր, Շվեյցարիան 2-րդ տեղում է` 5 միավոր:
Իսկ ահա խմբի զուգահեռ խաղում Ալբանիայի հավաքական անակնկալ` 1:0 հաշվով հաղթանակ տարավ Ռումինիայի ընտրանու նկատմամբ և 3 միավոր վաստակելով, խմբում գրավեց 3-րդ տեղը: Ռումինացիները, որոնք բավական լավ տպավորություն թողեցին առաջին խաղերում, 1 միավորով եզրափակեցին խումբն ու լքում են մրցասպարեզը:
Եվրո-2016. A խումբ, 3-րդ տուր
Շվեյցարիա - Ֆրանսիա՝ 0:0
Ռումինիա - Ալբանիա՝ 0:1
Արմանդո Սադիկու, 44