211652_close_icon
views-count2830 դիտում article-date 21:44 13-10-2015

Ռոման Բերեզովսկի. Չեմ հավատում, որ հայ ֆուտբոլիստներին կարող էին կաշառել

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին՝ Спорт-Экспресс-ի հետ զրույցում մեկնաբանել է այն [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/13/67583/]լուրերը[/url], թե Ալբանիայի հավաքականը Եվրո-2016-ի խմբային փուլի վերջին խաղից առաջ կաշառել է Հայաստանի հավաքականի չորս խաղացողների՝ յուրաքանչյուրին վճարելով 500 հազարական եվրո: «Անկեղծ ասած, ձեզանից եմ իմանում այդ լուրերի մասին: Բոլոր դեպքերում, դրան հնարավոր չէ հավատալ: Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է նման բան լինել: Հնարավոր է, որ դա սերբ լրագրողների մտավարժանքներ են: Երևի, նրանց համար ցավալի է, որ ալբանացիները Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են, իսկ իրեն՝ ոչ: Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանն այդ խաղում մոտիվացիա չուներ, ապա տեսեք, թե ինչպես Իսպանիան հաղթեց Ուկրաինային մի խաղում, որը իրենց համար որոշիչ չէր: Ալբանիայի հետ խաղում հայերի մոտիվացիայի բացակայության մասին խոսք անգամ լինել չի կարող: Դու պաշտպանում ես երկրի պատիվը, խաղում քո երկրպագուների աչքի առջև: Չեմ հավատում, որ ինչ որ մեկին կարելի էր կաշառել: Ուղղակի այդպես ստացվեց: 6-րդ րոպեին մերոնք գոլային պահը չօգտագործեցին ու ստացան... Իսկ եթե նման բաներ են գրում, թող ապացուցեն: Հակառակ դեպքում թող ներողություն խնդրեն», ասել է Բերեզովսկին:

Նմանատիպ նյութեր