18065 դիտում
22:48 13-10-2015
Մահվան առեղծվածային դեպք Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Թագավորի թաղամասում»
Այսօր` հոկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի «Թագավորի թաղամասում» տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է մեկնել ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամաատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչները` հատկապես կարևոր գործերով քննիչ Մերուժան Գալստյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչնեը նշված թաղամասում հայտնաբերել են Արծվաբերդ գյուղի բնակիչ, 85-ամյա Ազիզ Դումանյանի դին:
Նշված վայրում հայտնաբերել են նաև նույն գյուղի բնակիչ, 51-ամյա Լևոն Բեգյանին և նրա վարած ВАЗ 3102 մակնիշի 34 MZ 910 համարանիշի ավտոմեքենան:
Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ Լ. Բեգյանը նշված ավտոմեքենայով հետընթաց կատարելու ժամանակ անզգուշաբար վրաերթի է ենթարկել Ա. Դումանյանին, ինչից հետ վերջինը մահացել է, սակայն Լ. Բեգյանը պնդում է, որ մինչ այդ` Ա. Դումանյանը մահացած է եղել:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Բերդի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2188 դիտում
12:42 09-11-2019
Արծվաբերդ գյուղի «Կեռի յալ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2257 դիտում
22:28 09-11-2019
Արծվաբերդ գյուղի «Կեռի յալ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ