1342 դիտում
19:54 14-10-2015
ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ սահմանադրական բարեփոխումների նախագծին այս անգամ ծանոթացան ՀՊՏՀ ուսանողները
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ դասընթաց: Այն կազմակերպվել էր Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և ՀՊՏՀ ՈՒսանողական խորհրդում ստեղծված` սահմանադրական բարեփոխումների վերլուծությամբ ու
ուսանողների շրջանում դրա վերաբերյալ տեղեկատվության տարածմամբ զբաղվով ժամանակավոր հանձնաժողովի կողմից:
Դասընթացը վարում էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Հրայր Թովմասյանը:
Դասընթացի ընթացքում ներկայացվեցին սահմանադրական բարեփոխումների ընդհանուր դրույթները, քննարկվեցին հատկապես տնտեսական ոլորտին վերաբերող բարեփոխումները, խոսվեց իրականացվելիք բարեփոխումների առավելությունների մասին:
Դասընթացի հիմնական հատվածին հաջորդեցին ուսանողների հարցերը` ուղղված մասնագետին, որոնք ստացան համապատասխան սպառիչ պատասխաններ:
ՀՊՏՀ ՈՒսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը կարևորեց ուսանողների ակտիվ մասնակցությունը երկրի համար նշանակալի դեր ունեցող սահմանադրական բարեփոխումների գործընթացում և հավելեց, որ դասընթացի մասնակիցները` արդեն իսկ իրազեկ լինելով սահմանադրական բարեփոխումների փաթեթին, այս նախաձեռնության շնորհիվ ստացան իրենց հուզող հարցերի պատասխաններն ու հարստացրին թեմայի շուրջ գիտելիքները:
[b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]
Նմանատիպ նյութեր
1406 դիտում
16:20 12-10-2015
Նորանդամ ՀՀԿ-ականները ծանոթացան սահմանադրական բարեփոխումների նախագծին և ՀՀԿ գաղափարախոսությանը
1421 դիտում
19:25 19-10-2015
ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ ԵԹԿՊԻ ուսանողները ծանոթացան Բոլոնյան համակարգի բարեփոխումներին
1005 դիտում
11:55 30-11-2015
Սահմանադրական բարեփոխումների նախագծին ծանոթանալու հերթը Վայոց ձորի երիտասարդ ՀՀԿ-ականներինն էր
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից