211652_close_icon
views-count1406 դիտում article-date 16:20 12-10-2015

Նորանդամ ՀՀԿ-ականները ծանոթացան սահմանադրական բարեփոխումների նախագծին և ՀՀԿ գաղափարախոսությանը

Հոկտեմբերի 9-11-ը Ծաղկաձոր քաղաքում Հայաստանի հանրապետական կուսակցությանը օրեր առաջ անդամագրված Կոտայքի երիտասարդների համար անցկացվեցին դասընթացներ <<Երիտասարդություն.ապագա հեռանկարներ>> թեմայով: Դասընթացներին մասնակցում էին շուրջ 100 երիտասարդներ: Ծրագրի ճանաչողական հատվածին հաջորդեց դասընթաց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, որը վարեց ՀՀ ԱԺ իրավաբանական վարչության պետի տեղակալ Գարեգին Պետրոսյանը: Դասընթացն ուղեկցվեց բուռն քննարկումներով և հարց ու պատասխանով: Ծրագրի շրջանակներում անցկացվեցին նաև սպորտային մրցույթներ մասնակից երիտասարդների միջև: Ինչպես նշեց ՀՀԿ Կոտայքի տարածքային երիտասարդական կազմակերպության ղեկավար Արմեն Օհանյանը, նման հավաքները երիտասարդներին հնարավորություն են տալիս ճանաչել միմյանց, առավել լավ ծանոթանալ կուսակցական աշխատանքներին, զինում են նրանց պատասխանատվության զգացումով և թիմային ոգով աշխատանքի հիմք են դնում: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր