211652_close_icon
views-count1344 դիտում article-date 14:31 15-10-2015

Գեղարվեստի պետական ակադեմիան տոնում է 70-ամյակը

Հոկտեմբերի 14-ին Երևանի պետական կամերային թատրոնում տոնական երեկոյով նշվեց Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 70-ամյակը։ 70 տարիների ընթացքում գեղարվեստի ակադեմիայում սովորել են հազարավոր արվեստագետներ։ Ներկաները նշեցին, որ բուհն այսօր կերպարվեստի և դիզայնի ուսուցման ոլորտում լավագույնն է ոչ միայն Հայաստանում, այլև առաջիններից է տարածաշրջանում։ Ակադեմիայում այժմ սովորում է մոտ 1000 ուսանող, և այս տոնն առաջին հերթին այդ ուսանողներինն է։ Մշակութային միջոցառման ընթացքում ցուցադրվեցին տեսաֆիլմեր գեղարվեստի ակադեմիայի մասին։ Հանդիսության ընթացքում տեղի ունեցան մրցանակաբաշխություններ։ «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի լավագույն գործընկեր» անվանակարգում մրցանակ հանձնվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամին։ Հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով մրցանակի համար, նշեց. «Ցանկացած հասարակության համար պատիվ է տոնել այսպիսի կրթօջախի 70-ամյակը, որը մեր երկրին տվել է ականավոր, տաղանդավոր գործիչների, ովքեր մեր երկրի հարստությունն են։ Գեղարվեստի պետական ակադեմիան մի կրթօջախ է, որը հագեցած է ստեղծագործ մտքերով, և այդ մթնոլորտում կրթություն են ստանում շատ երիտասարդներ,- ասաց Արուսյակ Պողոսյանը՝ ավելացնելով,- շնորհված մրցանակն առաջին հերթին ուսանողներինն է, քանի որ առանց նրանց Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կլիներ անգույն կտավ։ Դուք եք մեր գույները, երանգները, և դուք եք որոշում՝ ինչպիսի գունապնակով զարդարել ուսանողների և երիտասարդների կյանքը»։ Նշենք, որ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 70-ամյակին նվիրված երեկոն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և բուհի ուսանողական խորհուրդը։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]

Նմանատիպ նյութեր