211652_close_icon
views-count1824 դիտում article-date 20:43 15-10-2015

Կոմիտասի անվան լարային քառյակը համերգներով ելույթ է ունեցել Լեհաստանում

Վաստակավոր կոլեկտիվ, պետական մրցանակի դափնեկիր Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի լեհաստանյան համերգները մեկտեղել են Լեհաստանում հավատարմագրված մի քանի տասնյակ երկրների դիվանագետների, Լեհաստանի հեղինակավոր գործիչների և հայ համայնքի ներկայացուցիչների։ Համերգները երեքն էին՝ Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանում, Լենչիցա և Լյուբլին քաղաքներում։ Առաջինը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձին, իսկ մյուս երկուսը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ս. թ. սեպտեմբերի 30-ին և հաջորդած երկու օրերին կայացած համերգներում քառյակի կատարմամբ հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Մոցարտի, Չայկովսկու և լեհ կոմպոզիտորների ստեղծագործություններից, որոնք արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։

Նմանատիպ նյութեր