211652_close_icon
views-count2090 դիտում article-date 12:18 16-10-2015

Լևոն Զուրաբյանի հետագա ճակատագիրը կորոշի դատախազությունը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչությունը այսօր իր մոտ է հրավիրել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին: ՀՀ գլխավոր դատախազությունը, ոստիկանության նշանակված վարչությանը հանձնարարել էր հետաքննել Զուրաբյանի այն հայտարարությունը, ըստ որի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին, և ինքը ապացույցներ ունի: Ոստիկանության լրատվական ծառայությունից երեկ թերթին հայտնել են, որ իրենք արդեն մի գրություն ուղարկել են Զուրաբյանին, որպեսզի նա փաստեր ներկայացնի և ևս մի գրություն էլ ուղարկել են, որպեսզի ներկայանա 6-րդ վարչություն: Զուրաբյանը իր սկանդալային հայտարարությունից հետո, հրաժարվել էր փաստեր ներկայացնել և փոխարենը մի շարք աղմկոտ չբացահայտված գործեր էր թվարկել՝ այդ կերպ ցույց տալով իր անվստահությունը: Ոստիկանությունից թերթին հայտնել են, որ եթե պատգամավորն այսօր էլ չներկայանա, իրենք կդիմեն գլխավոր դատախազություն, որտեղ էլ կորոշվեն ինչ անել այս գործով:

Նմանատիպ նյութեր