211652_close_icon
views-count1533 դիտում article-date 14:02 16-10-2015

ԻՊ-ի շարքերում կռվում է ԱՊՀ երկրների 5-7 հազար քաղաքացի. Վ. Պուտին

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում կռվում է ԱՊՀ-ի 5-7 հազար քաղաքացի, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախարար Վլադիմիր Պուտինը Ղազախստանի Բուրաբաե բնակացայրում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ: «Մենք, իհարկե, չենք կարող թույլ տալ, որպեսզի այսօր Սիրիայում ստացած փորձը հետագայում կիրառեն մեզ մոտ՝ տանը»,-ընդգծել է ՌԴ նախագահը: Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում ահաբեկիչների շարքերում ներկայումս կռվում է Ռուսաստանի շուրջ 2,5 հազար քաղաքացի: Այդ մասին հայտնել էր ՌԴ ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը:

Նմանատիպ նյութեր